ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Գոնե էսօրվա դեպքից հետո իրենց արածի մի տոկոսը հասկանու՞մ են

   Գոնե էսօրվա դեպքից հետո իրենց արածի մի տոկոսը հասկանու՞մ են
28.08.2023 | 20:39

Էն լատենտ նիկոլիստներ կան, որ հիմա ամաչում են, որ երկու անգամ գնացել ու իրենց կոտրած ձեռքով հակահայ նեռին ձայն են տվել, իրենց համար անգիր արած մի հատ տեքստ ունեն ու արագ-արագ կրկնում են. «Ախպեր, ես քաղաքականությունով չեմ հետաքրքվում, գործ չունեմ»։

Ու էս ամեն ինչի ողբերգությունն էն է, որ դրանց նման դեգեներատներն էդ Աստծու պատիժներին ջաններիս կապեցին ու հիմա մանրից ցվրվում են։

Տեսնես գոնե էսօրվա դեպքից հետո, երբ 3 երեխու տարան, ու պարզ չի, թե ինչ կլինի նրանց հետ, իրենց արածի մի տոկոսը հասկանու՞մ են, ջոկու՞մ են, որ իրենք էլ են էս ամեն ինչին նպաստել և` ամենաուղղակի ձևով։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2987

Մեկնաբանություններ